Խուզարկություն տանը և օժանդակ շինություններում
19.01.2015 12:23
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հունվարի 17-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Արսեն Ա.-ի տանը և օժանդակ շինություններում:
Արսեն Ա.-ն ներկայացրել է «Մոսին» տիպի ակոսափող հրացան` քանդված վիճակում, իր բոլոր դետալների հետ միասին, տարբեր տրամաչափի 55 փամփուշտ և կապարե 2 գնդակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: