1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուզարկություններ` մի քրեական գործի շրջանակներում

Խուզարկություններ` մի քրեական գործի շրջանակներում

Մայիսի 25-ին, ժամը 10.35-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1975 թ. ծնված Լևոն Փ.-ի տանը և տանը կից օժանդակ շինությունում:
Տնից հայտնաբերվել և առգրավվել է առանց համապատասխան փաստաթղթերի «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

***
Նույն օրը նույն գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1934 թ. ծնված Գարեգին Ա.-ին պատկանող տանը և օժանդակ շինություններում:
Տնից հայտնաբերվել է ինքնաշեն հրացանատիպ սարք:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

***
Նույն օրը նույն գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1982 թ. ծնված Քյարամ Օ.-ի տանը և տանը կից օժանդակ շինություններում:
Խուզարկությամբ տնից հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի, 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի 11 փամփուշտ, որոնցից 8-ը` դատարկ, 3-ը` լիցքավորված, 1 կգ մանրագնդակ, փայտե մահակ` 55 սմ երկարության և 12.5 մ երկարությամբ մետաղյա ճոպան:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: