1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուզարկություններ` քրեական գործի շրջանակներում

Հունիսի 24-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1989 թ. ծնված Արամայիս Մ.-ի տանը և կից շինություններում, որտեղից հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի, «Կոբրա» տիպի ողորկափող հրազեն, «Բայկալ» տիպի օդամղիչ ատրճանակ, «Մակարով» տիպի օդամղիչ ատրճանակ, օդամղիչ ատրճանակի համար նախատեսված գազային 9 բալոն, օդամղիչ ատրճանակի 5 գնդակ, 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ, տարբեր տեսակի որսորդական 6 դանակ և 1 կռփազենք:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

***
Նույն օրը, ժամը 12.00-ին, նույն բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել նաև 1980 թ. ծնված Արտյոմ Գ.-ի տանը և կից շինություններում, որտեղից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 2 փամփուշտ, իսկ տնամերձ հողամասից` կանեփի 141 բույս և մարիխուանա թմրամիջոցի նմանվող 0.4 գ չոր զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: