Խուլիգանության մեղադրանքով պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց
05.08.2023 11:33
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 3-ին Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 55-ամյա Աբգար Ջ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: