1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուլիգանություն և դանակահարություն Մաշտոցի պողոտայի ռեստորանի մոտ

Խուլիգանություն և դանակահարություն Մաշտոցի պողոտայի ռեստորանի մոտ

Հունիսի 8-ի գիշերը՝ ժամը 1.42-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնության ենթակայանից հայտնել են, որ դանակահարված քաղաքացու են տեղափոխում հիվանդանոց: Ժամը 1.59-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից է հաղորդում ստացվել. Մաշտոցի պողոտայի հարակից այգուց «պարանոցի բաց վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Հիվանդանոցից հաջորդ ահազանգը ստացվել է ժամը 3-ին. նույն վայրից կրծքավանդակի կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխվել 21-ամյա երիտասարդ:
Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գիշերվա ժամը 1.20-ին Մաշտոցի պողոտայի ռեստորանի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներն ու հասակակից մեկ այլ երիտասարդ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ են հասցրել, և այդ ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխվածները դանակահարել են իրար:
Ժամը 3.15-ին Աբովյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխել երրորդ մասնակից 21-ամյա երիտասարդը:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: