Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
20.05.2023 11:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 19-ին Քաջազնունու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 30-ամյա Ժորա Վ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: