Խուլիգանության համար հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատունյաց փողոցում
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 1-ին Բագրատունյաց փողոցից Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 49-ամյա Արմեն Ա.-ին, որը մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					