Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության և խուլիգանության մեղադրանքով
10.03.2023 11:15
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 9-ին բաժին է ներկայացել 31-ամյա Ալբերտ Պ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: