Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում
15.04.2023 13:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է տարվել 25-ամյա Պարույր Ն.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: