33-ամյա տղամարդը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով
21.08.2020 13:02
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները օգոստոսի 20-ին Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցից բերման են ենթարկել 33-ամյա Ավագ Ա.-ին, որը օգոստոսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: