Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի և Չարենցավանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 29-ին Երևան քաղաքի Մոլդովական փողոցում հայտնաբերել և Կոտայքի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Նարեկ Ս.-ին, որը մարտի 17-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Նարեկ Ս.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					