Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկաններին
01.10.2018 15:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 29-ին, ժամը 07.00-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է վերադարձել և կամավոր բաժին ներկայացել 1988 թ. ծնված Տիգրան Ս.-ն, որը 2017թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: