Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց Աբովյանից
07.03.2018 11:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի և Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 6-ին, ժամը 10.10-ին, Աբովյան քաղաքի Ավան-Արզնի 4-րդ թաղամասից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Վանես Վ.-ն, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: