Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց Արշակունյաց պողոտայից
14.11.2017 11:01
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 13-ին, ժամը 11.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 50/1 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Կարեն Ղ.-ն, որը նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: