Խուլիգանության համար հետախուզվողը հայտնաբերվեց Լեռնապատում
25.10.2018 13:51
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, Լոռու մարզի Լեռնապատ գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Տիգրան Բ.-ն, որը հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: