ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համագյուղացիների վեճը վերածվել էր խուլիգանության և ավարտվել դանակահարությամբ

Համագյուղացիների վեճը վերածվել էր խուլիգանության և ավարտվել դանակահարությամբ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 00.04-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Կամարիս գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ սեպտեմբերի 26-ի ժամը 23.35-ի սահմաններում Կամարիս գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում մի խումբ համագյուղացիների վեճը վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել 39-ամյա համագյուղացուն:
Կոտայքի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 18-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին, ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: Ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել նաև խուլիգանության չորս մասնակիցները:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: