Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
Ոստիկանության Կենտրոնական և Մարտունու բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երվանդ Քոչարի փողոցից Կենտրոնական բաժին բերման է ենթարկել 59-ամյա Ռաֆիկ Ա.-ն, որը սեպտեմբերի 13-ից Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
