Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
 
                                            Հունվարի 4-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցից բերման են ենթարկել 1997 թ. ծնված Վահան Դ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					