Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
07.01.2022 13:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, հունվարի 5-ին, ժամը 14.30-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Դավիթ Տ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 9-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: