Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող պատանին հայտնաբերվեց Աբովյանում
 
                                            Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 27-ին Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 17-ամյա Արման Մ.-ն, որը մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով: 
 Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					