ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Խուլիգանություն կատարողները հայտնաբերվել են

Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Հրազդան» մարզադաշտի մոտ մի խումբ տղաներ ծեծում են ավտոբուսի վարորդին և իրեն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արամ Ս.-ին, 1996 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին  և 1996 թ. ծնված Մերուժան Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Բրազիլիայի հրապարակում` թիվ 27 երթուղու «Հոնդայի»  մակնիշի ավտոբուսի սրահում, վերջիններս աղմկել են, խախտել հասարակական կարգը և իրենց կարգի հրավիրած վարորդին` 1973 թ. ծնված Նվեր Մ.-ին  և նրա կնոջը` 1975 թ. ծնված  Ծովինար Մ.-ին, քաշքշել են, հայհոյել, հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և պատճառել ֆիզիկական ցավ, այնուհետև հարվածներ են հասցրել ավտոբուսի աջ կողային հատվածին` պատճառելով գույքային վնաս:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: