Խուլիգանություն Յաղդան գյուղում. Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը
Նոյեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ նոյեմբերի 28-ի երեկոյան ժամը 10-ի սահմաններում Յաղդան գյուղում մի խումբ համագյուղացիներ վիճել են, հայհոյանքներ հնչեցրել: Այնուհետև չորս-հինգ հոգով ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել համագյուղացի ամուսիններին, ընդ որում` վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան:
Խուլիգանության վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո ոստիկաններն անցան գործի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց ամուսինների հետ վիճած տղամարդկանց ինքնությունը: Յաղդանցի հինգ տղամարդիկ հրավիրվեցին ոստիկանության Ստեփանավանի բաժին: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: