Երիտասարդները բաժին են տարվել խուլիգանության կասկածանքով
05.12.2022 12:16
Արձանագրված դեպքեր

Դեկտեմբերի 4-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մայրաքաղաքի Պարոնյան փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել յոթ երիտասարդների: Նրանք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով հասարակական կարգը, վիճաբանում և հարվածներ էին հասցնում իրար:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին: