Խուլիգանություն Մարտիրոս Սարյանի պուրակում
06.06.2023 11:44
Խուլիգանություն

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 5-ին, ժամը 19.50-ին, Մարտիրոս Սարյանի պուրակում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք տղամարդու, նաև բաժին են հարավիրել մեկ տղամարդու: Նրանք նշված պուրակում, խախտելով հասարակական կարգը, քաշքշել են իրար և հնչեցրել հայհոյանքներ: Անձնական խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է 8,8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: