ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուլիգանություն և կրակոցներ Ապարանում

Խուլիգանություն և կրակոցներ Ապարանում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 17-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ անհրաժեշտ է օգնություն:
Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը, նաև՝ պարեկներ։ Պարզվել է, որ Ապարան քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցում ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել «Մերսեդեսի» 47-ամյա և «Օպելի» 29-ամյա վարորդների միջև։ Այդ ընթացքում 29-ամյա երիտասարդը, իր մոտ պահվող օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է 47-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեպքի վայրում կատարված զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է:
29-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: