1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 25-ին Կենտրոնական բաժնում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում մոտ քսան հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է: Ոստիկաններն արձագանքել էին, ինչպես միշտ, հնարավորինս օպերատիվ, տեղյակ էին պահվել նաև տարածքում ծառայող պարեկները:
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին վնասված «Տեսլա» մակնիշի մեքենա, իսկ նեսում արյան հետքեր կային:
Րոպեներ անց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում ստացվել էր նոր հաղորդում. 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել էին, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխել Երևանի Վարդանանց փողոցի բնակիչ 33-ամյա մի տղամարդու:
Փաստորեն, կոպիտ կերպով խախտվել էր հասարակական կարգը, դիտավորությամբ վնասվել էր գույք և պատճառվել էր, ինչպես հետո պարզվեց, միջին աստիճանի մարմնական վնասվածք:
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ ժամը 21.40-ին մայրաքաղաքի Քաջազնունու փողոցում հայտնաբերվեց, հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեց հինգ երիտասարդ, որոնցից չորսը` Գավառ և Մարտունի քաղաքների բնակիչ: Ընդ որում, հինգերորդի` Նուբարաշենի բնակիչ 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի երկու դանակ:
Պարզվեց՝ ամեն ինչ սկսվել էր նախորդ օրը` մի շեղ հայացքից, մի չհասկացված խոսքից, ինչպես ընդունված է ասել` կենցաղային հողի վրա:
Հետագա միջոցառումներով իրավապահներին հաջողվել է պարզել միջադեպի մասնակից ևս երկու անձի ինքնություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Վարդենիս քաղաքի և Ակունք գյուղի 27-ամյա բնակիչներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: