ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուլիգանություն Թումանյան փողոցում

Խուլիգանություն Թումանյան փողոցում

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները մայիսի 11-ին, ժամը 04.25-ին, Թումանյան փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել յոթ երիտասարդների: Նրանք նշված վայրում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյել և հարվածներ են հասցրել իրար:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: