ԼՐԱՑՎԱԾ. Նոր Նորքում կատարված խուլիգանության հետքերով
Մայիսի 14-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է 1992 թ. ծնված Արտակ Փ.-ն, որը տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 14.10-ին, ներկայացել է բաժին և ներկայացրել մեկ այլ քաղաքացու պատկանող գազային ատրճանակը:
Նշանակվել են դատաքրեագիտական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Արտակ Փ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13.05.2019 15:43
Խուլիգանություն Նոր Նորքում
Մայիսի 13-ին, ժամը 09.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վերնանցումի մոտ վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.15-ին, Բադալ Մուրադյան և Դավիթ-Բեկի փողոցների խաչմերուկում վիճաբանության ժամանակ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տվել է հայհոյանքեր և գազային ատրճանակով 2 անգամ կրակել է 59-ամյա մի տղամարդու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: