Խուլիգանություն Արմավիրում
Սեպտեմբերի 23-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողից ոստիկանության Արմավիրի բաժին խուլիգանության վերաբերյալ ահազանգ է ստացվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, Հանրապետության փողոցում գտնվող ակումբում Հոկտեմբեր գյուղի երկու բնակիչ վիճաբանել են ակումբի տնօրենի հետ, տվել հայհոյանքներ, խանգարել ակումբի բնականոն աշխատանքը, այնուհետև դուրս գալով ակումբից՝ դրսում վիճաբանության մեջ են մտել իրենց դիտողություն արած մի տղամարդու հետ, ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս ու տվել հայհոյանքներ:
Նույն օրը, ժամը 23.55-ին, հոկտեմբերցի երկու երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին և ներկայացվել նախաքննական մարմին:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: