ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուլիգանություն Օշական գյուղում․ փախուստի դիմած տղամարդուն ոստիկանները բռնել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 25-ին՝ ժամը 20․35-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում մի տղամարդ իր բեռնատար «Գազելով» փակել է գյուղի փողոցներից մեկը, կանգնել մեքենայի վրա և երկաթե ձողով հարվածում է տրանսպորտային միջոցի տարբեր մասերին, բնակիչների ներկայությամբ տալիս է սեռական բնույթի հայհոյանքներ։ Նման վարքագիծ դրսևորելով՝ մեքենայի երկաթե ամբարձիչը և մետաղյա ձողը նետել է ոստիկանների ուղղությամբ ու ցատկել հարևանությամբ գտնվող տան խորդանոցի տանիքին՝ փորձելով փախչել, բայց տեղում ծառայություն իրականացրած ոստիկանները նրան բռնել ու բերման են ենթարկել Աշտարակի բաժին։
Օշականում ապրող 31-ամյա տղամարդը օրերս իրականացված ուժեղացված ծառայությունների ընթացքում երկու անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել մեքենան ալկոհոլ օգտագործած վիճակում վարելու համար։ Այս դեպքով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: