ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանի ոստիկանները խուլիգանություն են բացահայտել

Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը 18-ի սահմաններում, Իջևանի Երևանյան փողոցում բանջարեղենի խանութի դիմաց Տերյան փողոցի 28-ամյա մի բնակիչ կենցաղային հարցերի շուրջ վիճել է Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 36-ամյա մի բնակչի հետ, որի ժամանակ դիլիջանցի տղամարդը իր «Մերսեդես» մակնիշի մեքենայից վերցրել է որսորդական հրացանը, կրակել գետնին ու հեռացել:
Բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, 36-ամյա տղամարդը կամավոր բաժին է ներկայացել և տվել խոստովանական բացատրություն, որ մեքենան կայանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր անվամբ հաշվառված մեկփողանի ողորկափող որսորդական հրացանը, վախեցնելու նպատակով, պահել է ձեռքին և այդ ընթացքում պատահաբար մեկ անգամ կրակել է գետնին:
Հրացանը վերցվել և նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: