ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները բացահայտեցին խուլիգանությունը, կանխեցին հնարավոր հետևանքները

Արտաշատի ոստիկանները բացահայտեցին խուլիգանությունը, կանխեցին հնարավոր հետևանքները

Արտաշատի քրեական հետախույզները սեպտեմբերի 5-ի երեկոյան ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում մի քանի հոգի վիճաբանում են, հնչեցնում սեռական բնույթի հայհոյանքներ՝ տևական ժամանակ խախտելով հասարակական կարգը:
Հաջողվել է նաև պարզել, որ մեքենաները վարելու հարցի շուրջ ծագած վեճը պետք է ունենա շարունակություն:
Հնարավոր հետևանքները կանխելու նպատակով ոստիկանները Մխչյան-Բյուրավան ճանապարհին կից դաշտում ժամը 20.35-ին հայտնաբերել են վիճող կողմերին միացած և պարզաբանումների նպատակով ժամանած մի խումբ երիտասարդների: Նրանք ներկայացվել են ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ նրանց վարած երեք մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երիտասարդների հետ անցկացվել են զրույցներ, ու նրանց բաց են թողել:
Փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: