Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին խուլիգանությունը
Սեպտեմբերի 7-ին, ժամը 22.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել անհայտ քաղաքացի: Նա հայտնում էր, որ Հրազդանի կիրճի մի ռեստորանում երկու անգամ զենքից օդ են կրակել, նաև խնդրում էր, որ ոստիկանները շտապեն:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, տեղյակ են պահվել ծառայող պարեկները:
Համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ռեստորանում 33-ամյա մի երևանցի, ծննդյան տարեդարձի կապակցությամբ, իր մոտ եղած ատրճանակից երկու անգամ կրակել է օդ: Պարկուճներից մեկը և մեկ փամփուշտ ընկել են պատշգամբի հատակին:
Ժամը 23.40-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ձայնային ատրճանակ՝ առանց փամփուշտի:
Երիտասարդն ու ատրճանակը ներկայացվել են քննչական բաժին, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: