Ոստիկանները հայտնաբերել են պատժի կրումից խուսափող դատապարտյալի
27.04.2018 10:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ապրիլի 26-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասում հայտնաբերել և բերման են ենթարկել Գագիկ Վասիլյանին։ Երևանի բնակիչ 35-ամյա Վասիլյանը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից մարտի 14-ից հետախուզվում էր որպես գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափող դատապարտյալ։
Գագիկ Վասիլյանը ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: