ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հերթական խրախուսանքները ՀՀ ոստիկանության պետի հրամաններով

05.11.2014 15:33 Խրախուսանքներ
Հերթական խրախուսանքները ՀՀ ոստիկանության պետի հրամաններով

ՀՀ ոստիկանության պետի 29.09.2014 թ. հրամանի համաձայն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում երկարամյա ծառայության համար խրախուսման կարգով «Ոստիկանության մայոր» կոչում է շնորհվել պաշտոնաթող կապիտան Էդիկ Հովհաննեսի Սափեյանին:
 

                                                       ***

ՀՀ ոստիկանության պետի 20.08.2014 թ. հրամանի համաձայն` բնակչության շրջանում պրոֆիլակտիկ-դաստիարակչական և քարոզչական ակտիվ աշխատանքներ կազմակերպելու, հանցավորության դեմ պայքարի գործում ոստիկանության հետ համագորածկցելու համար պաշտոնաթող փոխգնդապետ Էդիկ Սենիկի Մանուկյանը /Վանաձոր/ պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

 

                                                                                           ***

Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում 31 տարվա անբասիր ծառայության, որպես ստեղծագործող իր գործերում ոստիկանական թեման ճշմարտացի արտացոլելու համար, ինչպես նաև Հայաստանի գրողների միության 80-ամյակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի 04.06.2014 թ. հրամանի համաձայն՝ ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Վոլոդյա Գաբրիելի Հայրապետյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով: