ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության մի խումբ վետերաններ արժանացել են խրախուսանքների

19.04.2023 12:55 Խրախուսանքներ
Ոստիկանության մի խումբ վետերաններ արժանացել են խրախուսանքների

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Հովհաննիսյանի 2023 թ. ապրիլի հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության մի խումբ վետերաններ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի կապակցությամբ, համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 16-ի թիվ 43-Ն որոշման և ՀՀ ոստիկանության պետի 2018 թ. թիվ 4Լ հրամանի, պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով․
1.«ՀՀ ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալով՝ 7 վետերան։
2.«Մարտական զորակցություն» մեդալով՝ 1 վետերան։
3.«Օրենքի պատվար» մեդալով՝ 2 վետերան։
«Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով՝ 5 վետերան։