Ծաղկաձորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Նոր Գեղի գյուղում
Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի տներից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Մխիթար Զ.-ն, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Մխիթար Զ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: