ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծաղկաձորի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ծաղկաձորի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որոնք իրացրին Հրազդանի գործընկերների հետ: Փետրվարի 17-ի երեկոյան, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ծաղկաձորի Գրիգոր Մագիստրոսի փողոցից ոստիկանության Հրազդանի բաժին բերման ենթարկվեց ծաղկաձորցի, 32-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ, նմանատիպ զանգվածով կաթուցիչ ու դանակ:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: