ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծանոթուհուն հրավիրել է բար և գողացել նրա բջջայինը

16.01.2015 17:20 Գողություն

1978 թ. ծնված Նաիրա Ա.-ն հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ Նալբանդյան փողոցում գտնվող բարերից մեկում իր ծանոթ Արտակ Մ.-ն, օգտվելով իր բացակայությունից, պայուսակից գողացել է բջջային հեռախոսը` պատճառելով 140.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողներն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով օրերս Անդրանիկի փողոցի 138 շենքից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: