ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծանոթ կինը՝ խաբեությամբ

16.02.2015 10:49 Խարդախություն

Հունվարի 27-ին մի կին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իր ծանոթ Փեփրոնը 2014 թ. դեկտեմբերին իրենից վերցրել է 48.000 դրամ արժողության բիժուտերիա և շպարի պարագաներ` մինչև ս/թ. հունվարի 12-ը վճարելու պայմանով, սակայն խաբեությամբ տիրացել է ապրանքներին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Փեփրոնը 1954 թ. ծնված Փեփրուհի Մ.-ն է:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: