Ծանոթը ծեծի է ենթարկել տանտիրուհուն, դանակով հարվածել նրա ձեռքին և ապտակել որդուն
Փետրվարի 9-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Հասմիկ Գ.-ն և խնդրել Բյուրեղավան քաղաքի թիվ 48 հանրակացարան շտապ ոստիկաններ այցելեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, 1986 թ. ծնված Նարինե Մ.-ի բնակարան այցելած, 1986 թ. ծնված Ռոբերտ Ս.-ն, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծի է ենթարկել նրան, խոհանոցից վերցրած դանակով հարվածել ձեռքին` պատճառելով վնասվածքներ և ապտակել է որդուն` 2003 թ. ծնված Կարեն Մ.-ին:
Ռոբերտ Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: