Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
17.01.2022 10:27
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Սարի թաղի 5-րդ շարքի տներից մեկում հայտնաբերվել և Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Հարություն Ա.-ն, որը 2020 թ. մայիսի 7-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: