Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
31.03.2022 13:10
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին բաժին է ներկայացել 32-ամյա Ռոման Մ.-ն, որը հունվարի 17-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է վարույթն իրականացնող մարմնին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: