Ծանր վիրավորանք և բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ. հետախուզվողները հայտնաբերվեցին Քասախ գյուղում
Քրեական ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի գործընկերների հետ: Ապրիլի 15-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում հայտնաբերվեցին ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից փետրվարի 5-ից հետախուզվող, Արթիկ քաղաքի բնակիչներ, 28 և 23 տարեկան տղամարդիկ: Նրանք հետախուզվում էին քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով` անձին ծանր վիրավորանք հասցնելը և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը. խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողները բերման են ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, այնուհետև ներկայացվել ոստիկանության Կումայրիի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: