Հետախուզվում էր ծանր վիրավորանքի մեղադրանքով
09.06.2022 12:27
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 8-ին Անդրանիկի փողոցից բերման են ենթարկել Ազատ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: