Ծանր վիրավորանքի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
07.01.2022 14:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական միջոցառումների շնորհիվ հունվարի 6-ին, ժամը 18.10-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Սևակ Մ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սևակ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: