Հետախուզվում էր խուլիգանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
17.03.2022 14:57
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 16-ին, ժամը 11-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Զաքյան փողոցում հայտնաբերել և վարչություն բերման են ենթարկել նույն փողոցի 25-ամյա մի բնակչի: Նա 2021 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։
Խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: