1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծանր հետևանքներով ընտանեկան միջադեպ Նոր Արեշում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

19.07.2019 11:39 Սպանություն

Հուլիսի 19-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Նոր Արեշի 16-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, թե տղան հոգեկան հիվանդ է, դանակը վերցրել և մտել է սենյակ, վախենում է, որ իրեն կվնասի:
Ավելի ուշ «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Նոր Արեշի 16-րդ փողոցի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ տանը տեղի է ունեցել դանակահարություն:
Եվս հինգ րոպե անց նույն բժշկական կենտրոնից նոր հաղորդում է ստացվել. «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, նույն հասցեից, իրենց մոտ է տեղափոխվել 61-ամյա կնոջ դիակ:
Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղան խոհանոցային դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել մորն ու հորը, հետո վնասել է ինքն իրեն և դիմել փախուստի: Ոստիկաններին հաջողվել է դեպքի վայրին հարակից տարածքում հայտնաբերել տղային և ժամը 04.55-ին նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «պարանոցի կտրած-ծակած վերքեր»:
Դեպքի վայրի զննությանբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: