ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել

Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Լոռու մարզի Արջահովիտ գյուղի մի բնակիչ Սպիտակի անտառպետության առաջին պահաբաժնի տարածքում ապօրինի ծառահատում է կատարում: Նույն օրը Արջահովիտ գյուղում ձերբակալվել և ոստիկանության Սպիտակի բաժին է տարվել նույն գյուղի 36-ամյա մի բնակիչ, իսկ նրա կողմից շահագործվող «ԳԱԶ-31029»-ը, որը բեռնված էր մոտ 1 խմ փայտանյութով, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: 36-ամյա տղամարդը հայտնել է, որ Արջահովիտ բնակավայրի տարածքի անտառամասից բենզասղոցով հատել է կաղնիներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: