ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հատել էին կանգուն 13 ծառ. Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Հատել էին կանգուն 13 ծառ. Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Գուգարքի ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 30-ին Շահումյան գյուղի միջնամասում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-53» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր մոտ 3,5 խմ փայտանյութով: Վանաձորի բնակիչ, 38-ամյա վարորդը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել ու հայտնել է, մեքենան ու փայտանյութն իրենը չեն:
Իրավապահները պարզել են, որ մեքենան պատկանում է Շահումյան գյուղի բնակիչ, 69-ամյա մի տղամարդու, իսկ փայտանյութը նրա անձնական օգտագործման համար պատրաստել են` հատելով տարբեր տեսակի և տրամաչափի կանգուն 13 ծառ:
Երկուսն էլ ներկայացվել են ոստիկանության Գուգարքի բաժին, բենզասղոցը վերցվել է, իսկ փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքերը պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: